Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը նախավերջին հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։
«Սեյնթ Մերիս» մարզադաշտում գրանցվեց մարտական ոչ ոքի։ Թիմերն առաջին խաղակեսում միմյանց դարպասը երկուական գոլ ուղարկեցին։ Արմսթրոնգի և Սուարեշի գոլերին «կարմիր սատանաներից» պատասխանեցին Լուկակուն և Էրերան։
Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի մնալ 7-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Արմսթրոնգ՝ 13ր, Սուարեշ՝ 20ր, Լուկակու՝ 33ր, Էրերա՝ 39ր։