«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ Սեմ Էլլարդայսը գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի նաև 2014/15 մրցաշրջանի ընթացքում:
Արդեն ավարտված մրցաշրջանի ընթացքում Մեծ Սեմը հաջողությամբ կատարեց ակումբը Պրեմիեր Լիգայում պահելու առաջադրանքը, սակայն միաժամանակ պարզ և ձանձրալի ֆուտբոլի համար երկրպագուների կողմից արժանացավ քննադությունների:
Վերջին շաբաթների ընթացքում շատ էր խոսվում, որ Էլլարդայսը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Սակայն այսօր լոնդոնյան ակումբը իրավիճակում հստակություն է մտցրել:
«Կարող ենք հայտարարել, որ կառուցողական երկխոսությունից հետո եկանք այն որոշման, որ Սեմ Էլլարդայսը ակումբը կմարզի նաև 2014/15 մրցաշրջանի ընթացքում: Ղեկավարները և Էլլադայսն ակումբի զարգացման համար երկար բանակացել են»,- ասվում է «Վեստ Հեմի» պաշտոնական հաղորդագրության մեջ:
Էլլարդայսը նաև համաձայնվել է ակումբ հրավիրել հարձակվողների մարզիչ և ղեկավարներին թույլ տալ տրանսֆերային քաղաքականությունում ընդունել կարևոր որոշումներ: Հաջորդ մրցաշրջանում Էլլադայսի առաջադրանքը կլինի տեղ գտնել Թոփ-10-ում: