«Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէմ Էլլարդայսը հուսով է, որ իր թիմը կկարողանա շաբաթ օրը հաղթել «Մանչեսթեր Սիթիին»:
Պրեմիեր Լիգայի փոքր ընդմիջումից առաջ «Վեստ Հեմը» բոլորի համար անակնկալ կերպով հաղթանակ տարավ «Տոտտենհեմի» նկատմամբ (0:3): Եվ Էլլարդայսը հավատում է, որ իր սաները նույն վստահությամբ կխաղան նաև «Սիթիի» դեմ:
-Մենք անհամբերությամբ սպասում ենք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին: Նրանք արտագնա խաղերում անկայուն են հանդես գալիս, և ես հուսով եմ, որ կկարողանանք օգտվել դրանից:
Բացի այդ, նրանց շատ ֆուտբոլիստներ մասնակցել են իրենց հավաքականների խաղերին, և դա նույնպես կարևոր հանգամանք է: Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք պետք է մեր լավագույն ֆուտբոլը խաղանք, ինչպես արեցինք «Տոտտենհեմի» դեմ խաղում,- Էլլարդայսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: