Sky Sports-ը հաստատում է, որ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը չի հեռանա «Բարսելոնայից»՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» լուրջ հետաքրքրությանը:
«Արսենալի» նախկին ավագն առանց այդ էլ չի համարվում «Բարսայի» հիմնական խաղացող, իսկ Նեյմարի գալուց հետո նրա խաղային ժամանակն ավելի կկրճատվի: Այդ իսկ պատճառով շշուկներ տարածվեցին,որ նա հնարավոր է վերադառնա Անգլիա:
Մինչդեռ 26-ամյա իսպանացին չի շտապում հեռանալ կատալոնական ակումբից և ցանկանում է առնվազն մեկ մրցաշրջան էլ անցկացնել այնտեղ: Միևնույն ժամանակ Daily Mirror պարբերականը հաղորդում է, որ Ֆաբրեգասի ապագան կորոշվի հաջորդ շաբաթ, երբ նա կբանակցի թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ: Համաձայն բամբասանքներին՝ «Արսենալը» կարող է հետ բերել իր խաղացողին պայմանագրում նշված 40 մլն ֆունտով: