mnatany.am

Նորություններ

Սերխիո Ագուերոն բաց կթողնի «Աստոն Վիլլայի» դեմ խաղը

06.05.2014, 21:07

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն բաց կթողնի «Աստոն Վիլլայի» դեմ վաղվա խաղը:

 

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը «Էվերթոնի» դեմ խաղում ստիպված փոխարինվեց, սակայն խաղից անմիջապես հետո թվիթերյան իր էջում նա գրեց, որ ամեն ինչ կարգին է:

 

Ամեն դեպքում, խնդիրը դեռ պահպանվում է, և «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկանում է իր հարձակվողին պահել «Վեստ Հեմի» դեմ վերջին տուրի խաղի համար:

 

-Վնասվածք ունի միայն Ագուերոն: Նա չի կարողանա 100%-ով ապաքինվել, ուստի չի լինի հայտացուցակում: Հնարավոր է՝ նա վերադառնա կիրակի օրը: Տեսնենք, թե ինչպես կընթանա ապաքինում,- ասել է Պելեգրինին: Goal

Պրեմիեր Լիգայի չեմպիոնը զիջում է Փարիզում

29.09.2021, 22:28

Պրեմիեր Լիգայի չեմպիոնը զիջում է Փարիզում

Անգլիայի Պրեմիեր Լիգայի թիմերից «Մանչեսթեր Սիթին» երեկ մրցեց «ՊՍԺ»-ի հետ Փարիզում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։

կարդալ...

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

28.09.2021, 11:04

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

Անգլիայի Պրեմիեր Լիգան մեզ պարգևեց հերթական մարզչական շոուն։

կարդալ...