«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն «Էվերթոնի» դեմ շաբաթ օրը կայացած խաղում խուսափել է վնասվածքից: Հենց Ագուերոն այդ խաղում խփեց իր թիմի առաջին գոլը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը: Արդյունքում «քաղաքայինները» հաղթեցին 2:3 հաշվով:
Այդ գոլի ժամանակ արգենտինացին ցավ զգաց ազդրի հատվածում, ինչի պատճառով փոխարինվեց: Ինչպես հայտնի է դառնում, Ագուերոյի վնասվածքը լուրջ չէ և նա կկարողանա մասնակցել մրցաշրջանի վերջին երկու խաղերին:
«Շնորհակալ եմ ձեր անհանգստության համար: Ես դաշտից հեռացա, որպեսզի խուսափեմ լուրջ վնասվածքից: Բարեբախտաբար ամեն ինչ կարգին է: Ուրախ եմ գոլի, հաղթանակի և նրա համար, որ մեր երազանքը դեռ կենդանի է», թվիթերյան իր էջում գրել է Ագուերոն: