• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը չի կարծում, որ «Սիթին» կհեռացնի Մանչինիին

Alex Ferguson and Roberto Mancini«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը չի կարծում, որ «Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի ավարտից հետո կհեռացնի Ռոբերտո Մանչինիին:

Ընթացիկ մրցաշրջանում Մանչինիի թիմը չի կարողանա պաշտպանել չեմպիոնական տիտղոսը, որին շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաներն» այժմ գործող չեմպիոնից առաջ են 15 միավորով:

«Քաղաքայիններն» անհաջող հանդես եկան նաև Չեմպիոնների Լիգայում: Սակայն Ֆերգյուսոնը չի կարծում, որ դա «Սիթիին» կստիպի հեռացնել Ռոբերտո Մանչինիին:

-Երբ մարզիչը չի կարողանում մի քանի խաղում հաղթել, նրա մասին գրում են բոլոր հավանական լուրերը: Ես չեմ կարծում, որ Մանչինին պետք է դրանից անհանգստանա: Հաջորդ մրցաշրջանում նա կմնա՞ «Սիթիում»: Ինչու՞ ոչ,- Սէր Ալեքսի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր