• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսն ակնկալում է, որ Գիգգսը կմնա ևս մի քանի մրցաշրջան

Սէր Ալեքս Ֆերգյուսոն և Ռայան Գիգգս«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանը վերջինը չի լինի վետերան Ռայան Գիգգսի կարիերայում:

Այս ամսվա սկզբում Գիգգսը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ: Այսպիսով, իր 40-ամյակը նա կնշի որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

Գիգգսը 1000 հանդիպում է անցկացրել կարիերայի ընթացքում: Սակայն Սէր Ալեքսը վստահ է, որ նա ակումբում էլ այդքան հանդիպում կանցկացնի: Այս պահին ֆուտբոլիստն իր ակտիվում ունի 933 խաղ:

-Որոշ առումներով նրա բախտը բերել է, որովհետև երբեք քաշի հետ խնդիրներ չի ունեցել: Եվ նա երբեք լուրջ վնասվածքներ չի ունեցել: Սակայն հաշվի առնելով զոհաբերությունները, որոնց նա գնում է ամբողջ կարիերայի ընթացքում, նրան բացարձակ ֆենոմենալ են դարձնում:

Նա երբեք չի բացակայում մարզումներից: Գիգգսը հիանալի է միջմրցաշրջանային նախապատրաստական աշխատանքների ընթացքում: Կարծում եմ, որ նա հաջորդ տարի էլ կխաղա: Հնարավոր է, որ դրանից հետո ևս մեկ տարի մնա:

Նոյեմբերին նա կդառնա 40 տարեկան: Համոզված եմ, որ նա կշարունակի խաղալ նաև 41 տարեկանում: Ռայանը հրաշալի մարզավիճակում է և ֆենոմենալ անձնավորություն,- հայտնել է մասնագետը: Goal

Հետաքրքիր փաստեր