• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Գիգգսը ևս մեկ տարի կմնա»

Սէր Ալեքս Ֆերգյուսոն և Ռայան ԳիգգսԱնգլիայի գավաթի 3-րդ փուլում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը վստահություն է հայտնել, որ Ռայան Գիգգսը երկարաձգելու է պայմանագիրը ևս 1 տարով:

Ինչպես հայտնի է, վետերանի գործող պայմանագիրը լրանալու է այս մրցաշրջանի ավարտից հետո: Վերջերս Գիգգսը խոստովանել էր, որ դեռ որոշում չի կայացել և այդ մասին կմտածի ամռանը:

Մինչդեռ Սէր Ալեքսը հիացած է Ռայանի խաղով և վստահաբար նշել է, որ նա մնալու է և նույեմբերին նշելու է իր 40-ամյակը` որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

-Եվս մեկ տարի նա կխաղա: Նրա խաղում հոգնածության կամ թուլության նշան չկա: Ռայանի վարպետությունը առաջվա պես իր հետ է, և նա ֆանտաստիկ է: Նա առաջվա պես ծարավ է հաղթանակների: Անհավանական անձնավորություն է,- հայտնել է Սէր Ալեքսը: MUTV