• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Դե Խեան հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ կլինի»

Դավիդ Դե Խեա«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեան ընթացիկ մրցաշրջանում նկատելի առաջընթաց է ունեցել:

Դավիդը Պրեմիեր Լիգայում իր երկրորդ մրցաշրջանը ոչ հաջող սկսեց և որոշ ժամանակ տեղը զիջեց Անդրես Լինդեգորին: «Տոտտենհեմի» հետ հունվարյան անհաջող խաղից հետո իսպանացի դարպասապահը սուր քննադատությունների արժանացավ և խոսվում էր, որ «Յունայթեդը» պատրաստվում է բաժանվել է Դե Խեայից:

Սակայն Դավիդը պատվով դուրս եկավ դժվարին իրավիճակից և վերջին ամսում բարձրակարգ խաղ է ցուցադրում: Դե Խեան Պրեմիեր Լիգայի վերջին վեց խաղերում ոչ մի գնդակ բաց չի թողել, ինչի համար էլ արժանացել է Սէր Ալեքսի գովեստի խոսքերին:

-Ուժեղացվել է ողջ պաշտպանությունը, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում խաղերի վրա:

Սակայն պետք է առանձնացնել Դե Խեային, ով մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի որակյալ խաղ է ցուցադրում: «Սթեմֆորդ Բրիջում» նա կրկին իր բարձրության վրա էր: Հաջորդ մրցաշրջանում նա ավելի լավ է խաղալու,- Սէր Ալեքսի խոսքերն է մեջբերում Goal կայքը: