• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Հովարդ Վեբը սխալ որոշում կայացրեց»

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Չելսիից» կրած տնային պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը իր դժգոհությունն է հայտնել խաղի գլխավոր մրցավար Հովարդ Վեբի գործողություններից, սակայն ընդունել, որ մրցակիցը արժանիորեն հաղթեց:

«Կապույտները»՝ շնորհիվ խաղավերջին խփած միակ գնդակի, կարողացան «Օլդ Թրաֆորդից» հաղթանակած հեռանալ: Խաղի վերջին րոպեներին կարմիր քարտ ստացավ «մանկունյանցիների» պաշտպան Ռաֆայելը:

-Այդ դրվագում խախտում չկար: Այդպես միշտ է լինում, որ սադրանքին պատասխանող ֆուտբոլիստը ավելի խիստ է պատժվում: Պարզ երևաց, որ Լուիզը երկու անգամ հարվածեց Ռաֆայելին: Ռաֆայելը դեռ երիտասարդ է և չգիտեր, որ պետք չէ պատասխանել պրովոկացիային:

Մրցավարները անգամ չտեսան այդ պահը: Այսօր նրանց որոշումները մեր դեմ էին: Սակայն դա չի նշանակում, որ «Չելսին» անարդարացի հաղթեց: Այսօր նրանք ավելի լավ էին խաղում և կարողացան ճիշտ պահն օգտագործել և գոլ խփել,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Սէր Ալեքսը:

Հետաքրքիր փաստեր