• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Սթեմֆորդ Բրիջում» մեզ վրա նետում էին մետաղադրամներ և կրակայրիչներ, բայց ոչ մեկը ոչինչ չձեռնարկեց»

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է երեկվա միջադեպը: 16-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ժամանակ ակումբի պաշտպան Ռիո Ֆերդինանդի վրա երկրպագուներից մեկը մետաղադրամ էր նետել:

-Ափսոս, որ խաղի ավարտին դաշտ էին նետում մետաղադրամներ, որ «Սիթիի» երկրպագուն ներխուժեց խաղադաշտ: Այսպիսի բան չպետք է տեղի ունենար,- ասել է Ֆերգյուսոնը:

Սէր Ալեքսը Sky Sports-ին տված հարցազրույցում նշել է, որ նման դեպք տեղի էր ունեցել նաև «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ:

-«Սթեմֆորդ Բրիջում» մեզ վրա նետում էին մետաղադրամներ, նստարանի կտորներ, կրակայրիչներ, բայց ոչ մեկը ոչինչ չարեց: Սա լուրջ խնդիր է: Բայց ես հիմա չեմ ուզում այդ մասին խոսել: Երեկ մենք լավ խաղացինք: Մանչեսթերյան այս դերբին ապացուցեց, թե ինչքան ուժեղ առաջնություն է Անգլիայի Պրեմիեր Լիգան: