• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Ջերարդ. «Լիվերպուլն» ու «Տոտտենհեմն» այսօր Պրեմիեր Լիգայի լավագույն թիմերն են»

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը գնահատել է «Տոտտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակի կարևորությունը: Երեկ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում «մերսիսայդցիները» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեցին «Տոտտենհեմին»:

-Շատ կարևոր հաղթանակ էր: Կարծում եմ, որ նախորդ խաղերում մեր բախտն ուղղակի չէր բերում՝ հաշվի առնելով, թե ինչպես էինք խաղում: Այս վիճակը բավականին երկար տևեց: Այնպես որ այժմ թեթևություն ենք զգում: Ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել Անգլիայի թոփ ակումբներից մեկին:

Եթե գնահատենք իրավիճակն այսօր, ապա «Լիվերպուլն» ու «Տոտտենհեմը» Պրեմիեր Լիգայի երկու լավագույն ակումբներն են: Պետք է արժանին մատուցել մրցակցին: Նրանք հիանալի թիմ ունեն:

Չպետք է կանգ առնենք: Թիմը պետք է նման խաղ ցույց տա նաև մնացած հանդիպումների ժամանակ: Ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել բարձր հորիզոնականներում,- հայտնել է Ջերարդը:

Հետաքրքիր փաստեր