• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթիի» հարձակվողներին ոգեշնչել է Մանչինիի` վան Պերսիին արված գովեստը

Կարլոս Տևես«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի գովեստի խոսքերը ուղղված Ռոբին վան Պերսիին, ստիպում են «քաղաքայինների» հարձակվողներին ավելի շատ ու տքնաջան աշխատել: Այս մասին խոստովանել է Կարլոս Տևեսը:

Ընթացիկ մրցաշրջանը հաջող չի ընթանում Կարլոս Տևեսի, Սերխիո Ագուերոյի, Մարիո Բալոտելլիի և Էդին Ջեկոյի համար: Նրանց կողքին «Յունայթեդի» նորեկ վան Պերսին դիտվում է որպես լրիվ ուրիշ խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստ:

Նույնիսկ Մանչինին է խոստովանել, որ «Յունայթեդը» 7 միավորով առաջ է հիմնական մրցակիցներից Ռոբին վան Պերսիի շնորհիվ: Ըստ իտալացի մասնագետի` հենց Ռոբինն է երկու մանչեսթերյան ակումբների միջև եղած տարբերությունը: Նա նաև նշել է, որ շատ է ցավում նման ֆուտբոլիստին չգնելու համար: Մանչինիի նման հայտարարությունը Տևեսին և իր թիմակիցներին ստիպում է մտածել ավելի լավ խաղալու մասին:

-Մանչինիի խոսքերը մեր մեջ մոտիվացիա առաջացրին: Մենք գիտենք, որ պետք է շարունակենք պայքարել: Անցած մրցաշրջանում «Յունայթեդը» մի քանի խաղ պարտվեց և մենք կարողացանք հաղթել Պրեմիեր Լիգան: Այնպես որ մենք հիմա պետք է խաղանք նույն ոգով:

Առջևում դեռ շատ հանդիպումներ կան: Պրեմիեր Լիգայում պայքարը շարունակվում է մինչև վերջին տուրը: «Յունայթեդը» գիտի` եթե մի խաղ պարտվի, մենք ավելի կմոտենանք նրանց: Իսկ մենք պետք է շարունակենք հաղթել և պահպանել մեր տիտղոսը:

Անձամբ ես փորձում եմ օգնել թիմիս Պրեմիեր Լիգայում և Անգլիայի գավաթում: Ուզում ենք երկու տիտղոսներն էլ նվաճել,- նշել է Տևեսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր