«Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի ղեկավար Բրայան Մարվուդը հայտնել է, որ իր ակումբը շարունակում է հետաքրքրվել «Ալ-Այնի» 21-ամյա կիսապաշտպան Օմար Աբդուլռահմանի ծառայություններով:
«Քաղաքայինները» արդեն փորձել են ձեռք բերել ԱՄԷ-ի հավաքականի տաղանդավոր ֆուտբոլիստին, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
-Աբդուլռահմանը տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա արդեն որոշ ժամանակ է անցկացրել մեզ մոտ: Մենք ծանոթ ենք նրա խաղին: Սակայն, որպեսզի նա միանա մեզ, պետք է որոշ փորձ ձեռք բերի: Մենք շարունակում ենք հետևել նրան և տեղյակ ենք իրադարձությունների զարգացմանը,- Sport 360-ին տված հարցազրույցում ասել է Մարվուդը: