• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սիթին» չի ավարտել գործերը տրանսֆերային շուկայում

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ իր ակումբը չի ավարտել  աշխատանքներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այս ամառ «Սիթին» տրանսֆերային շուկայում Պրեմիեր Լիգայի ամենաակտիվ մասնակիցն է, որը նորեկներին ձեռք բերելու համար արդեն ծախսել է 100 մլն ֆունտ: «Քաղաքայիններին» հաջողվեց ձեռք բերել Ֆերնանդինյոյին, Խեսուս Նավասին, Ալվարո Նեգրեդոյին և Ստեֆան Յովետիչին:

Լուրերի համաձայն, «Սիթին» նաև մտադիր է ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» պաշտպան Պեպեին: Պելեգրինին այս տեղեկությունը չմեկնաբանեց, բայց խոստովանեց, որ տրանսֆերային շուկայում իր ակումբի ակտիվությունը շարունակվում է:

-Ակումբը մեծ գումարներ է ծախսել Նեգրեդոյին և Ստեֆանին ձեռք բերելու համար: Բայց պետք է հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում այստեղ էին Բալոտելլին և Տևեսը, այդ պատճառով էլ մենք ստիպված էինք այս երկու բարձրակարգ ֆուտբոլիստներին փոխարինել իրենց մակարդակի ֆուտբոլիստներով:

Մեզ մի քանի օրեր են մնացել, որպեսզի թիմի համալրումն ավարտին հասցնենք: Այն դեռևս իր վերջնական տեսքը չունի, բայց մոտ է դրան,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր