«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է, որ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունից հետո Բակարի Սանյայի հետ երեք տարվա պայմանագիր կստորագրվի:
Ինչպես արդեն հայտնել ենք, Սանյան այդպես էլ չկարողացավ նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ «Արսենալի» հետ և «Էմիերյթսում» յոթ տարի անցկացնելուց հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով լքեց Լոնդոնը:
Ֆրանսիացի պաշտպանի համար պայքարող ակումբների հենց «քաղաքայիններին» նախընտրեց 31-ամյա ֆուտբոլիստը: «Էթիհադում» Բակարիին սպասում է մրցակցություն արգենտինացի Պաբլո Սաբալետայի հետ: «Սիթիում» Սանյան հանդես կգա 3 համարի մարզաշապիկով: