«Ուդինեզեի» չեխ հարձակվող Մաթեյ Վիդրայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Ներկա պահին 20-ամյա հարձակվողը վարձավճարով հանդես է գալիս «Ուոտֆորդում»: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո:
Նշենք, որ ընթացիկ մրցարջանում Վիդրան մասնակցել է 29 հանդիպման և խփել 20 գնդակ: