Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլի B խմբի վերջին տուրում Անգլիայի հավաքականը մրցեց Սլովակիայի ազգային ընտրանու հետ։
Ի տարբերություն խմբային փուլի մյուս խաղերին, այս անգամ Ռոյ Հոջսոնը մեկնարկային կազմում ընդգրկել էր Ջեյմի Վարդիին և Դանիել Սթարիջին։ Սակայն այդ փոփոխությունն արդյունք չտվեց։
Գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի։ Զուգահեռ ընթացող խաղում Ուելսը հաղթեց Ռուսաստանին և գլխավորեց B խումբը։ Անգլիացիները երկրորդ տեղով դուրս եկան խմբից։