«Լիվերպուլի», «Դերբիի» և Ուելսի հավաքականի նախկին հարձակվող Դին Սոնդերսը նշել է 10 ֆուտբոլիստների անուններ, որոնցից պետք է ազատվի «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Յունայթեդը» տխուր մրցաշրջան է անցկացնում՝ պարտվելով բոլոր մրցաշարերում անցկացրած 27 հանդիպումներից 13-ում: «Կարմիր սատանաներն» արդեն դուրս են մնացել Լիգայի գավաթի խաղարկությունից և Չեմպիոնների լիգայից։
Սոնդերսը կարծում է, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը չափազանց շատ «ուղևորներ» ունի իր թիմում, և Դինը որպես այդպիսին համարում է նաև Լյուկ Շոուին և Մարկուս Ռաշֆորդին:
«Ռաշֆորդը շատ երկար ժամանակ է այնտեղ: Ես անձամբ Մարսյալին օդանավակայան կտանեի, Անտոնիին նույնպես:
Լյուկ Շոուն՝ ինչպես Ռաշֆորդը, նույնպես շատ երկար է այնտեղ խաղում: Դալոտը այդ ակումբի մակարդակի ֆուտբոլիստ չէ: Վարանը լավ խաղացող է, բայց ակնհայտ է, որ ամեն ինչ չէ, որ նրա մոտ ստացվում է: Տեն Հագն արդեն փորձել է ազատվել Վարանից:
Ջոննի Էվանսն այս պահին այդքան էլ լավը չէ: Նա (Տեն Հագը) արդեն փորձել է ազատվել Վան-Բիսակայից: Նա ազատվել է Ֆրեդից: Մարզիչը ցույց է տվել, որ համարում է Մակտոմինեյին միջին կարգի ֆուտբոլիստ, բայց նա գոլեր է խփում:
Իմ կարծիքով, Մակտոմինեյը բավականաչափ լավը չէ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար: Եթե դու խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանությունում, ապա պետք է լինես աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը:
Սրանք առաջիններն են, որ գալիս են մտքիս… Սանչո, Անտոնի, Մարսյալ: Միայն այդ երեքն ակումբի վրա արժեցել են մոտ 200 միլիոն ֆունտ»,- ասել է Սոնդերսը talkSPORT-ին տված հարցազրույցում: