
«Տոտտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է Անտոնիո Կոնտեի հեռացումը «շպորների» գլխավոր մարզչի պաշտոնից:
Սոնը «Տոտտենհեմի» բազմաթիվ խաղացողներից մեկն է, ովքեր ավելի թույլ մրցաշրջան են անցկացնում, քան նախորդ մրցաշրջանները: Այնուամենայնիվ, 30 ամյա հարավկորեացին չի ուրախանում Կոնտեի հեռանալուց, ընդհակառակը:
«Ես իսկապես ցավում եմ նրա համար: Նա համաշխարհային մակարդակի մարզիչ է, և մենք նրա հետ հիանալի արկած ենք ունեցել, ես շատ շնորհակալ եմ նրանից: Չգիտեմ, թե մյուս խաղացողները ինչ են մտածում նրա մասին, բայց ես իսկապես ցավում եմ նրա համար»։
«Ես պետք է ավելի լավ խաղայի, բայց դա չարեցի: Ես չկարողացա օգնել թիմին և պատասխանատվություն եմ զգում նրա համար, որ նա հեռանում է ակումբից: Նա, անկասկած, մեծ կարողություններ և փորձ ունի որպես մարզիչ, և ես վստահ եմ, որ նա մեծ հաջողություններ կգրանցի»:
«Վերադառնալով «Տոտտենհեմին»՝ հույս ունեմ թիմակիցներիս հետ լավ կավարտեմ մրցաշրջանը: Հանուն մեր ակումբի»,- Սոնի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: