• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սոնն ու Քեյնը հաղթանակ պարգևեցին իրենց թիմին, բավականին դժվարին խաղում

Հարի Քեյնի և Սոն Հին-Մին զույգը «Տոտտենհեմին» 0-1 հաշվով հաղթանակ պարգևեց «Բրայթոնի» դեմ խաղում:

«Ճայերի» մեկնարկային կազմը չէր փոխվել «Լիվերպուլի» դեմ 3-3-ից հետո:

Ինչ վերաբերում է «Արսենալից» հյուսիսլոնդոնյան դերբիում 3-1 հաշվով կրած պարտությանը, ապա «շպորների» մեկնարկային կազմին միացան Մեթ Դոերթին, Բեն Դեյվիսը, Ռայան Սեսենյոնը և Իվ Բիսսուման։

Խաղի սկզբում երկու թիմերն էլ ցույց տվեցին իրենց հարձակողական ներուժը, սակայն դարպասի գրավմանը ավելի մոտ էին հյուրերը, որոնցից Դոերթին հարվածեց դարպասաձողի վրայով, իսկ Ռոբերտ Սանչեսը փրկեց իր թիմին Ռոդրիգո Բենտանկուրի հեռահար կրակոցից։

Արդյունքում «Տոտտենհեմը» բացեց խաղի հաշիվը։ 22-րդ րոպեին Սոն Հին Մինը տուգանայինի աջ եզրում շրջանցեց մրցակցին և հարվածեց, իսկ Հարի Քեյնը գլխով շեղեց այդ հարվածը և հաշիվը դարձրեց՝ 0:1։

Աստիճանաբար «Բրայթոնը» ուշքի եկավ, տիրեց նախաձեռնությանը ու սկսեց պատասխան գոլ փնտրել։ Խաղակեսի ավարտը «շպորները» անցկացրեցին պաշտպանությունում:

Ընդմիջումից հետո տանտերերը շարունակեցին ճնշում գործադրել, և բավական վտանգավոր պահեր ստեղծեցին։

74-րդ րոպեին Սոնը տուգանային հրապարակի եզրից դրիբլինգով շրջանցեց Սանչեսին և գրավեց դարպասը, սակայն այս գոլը չհաշվվեց խաղից դուրս վիճակի պատճառով։

Արդյունքում ուրիշ ոչ ոքի չհաջողվեց գոլ խփել։ Դժվարությամբ, բայց հյուրերը, այնուամենայնիվ, պաշտպանեցին իրենց հաղթանակը։

Հետաքրքիր փաստեր