Ինչպես հաղորդում է Sky Sports պարբերականը՝ հղում անելով իսպանական աղբյուրին, «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն իր տրանսֆերի համար բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ:
Աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար ՖԻՖԱ-ն Սուարեսին որակազրկեց չորս ամսով և հավաքականի ինը խաղով: Սուարեսին արգելվել է այդ ընթացքում ոչ միայն խաղալ, այն նաև զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ:
Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, դա չի ազդել «Բարսելոնայի» հետաքրքրության վրա: Իսպանական գրանդն այժմ Սուարեսի տրանսֆերն իրականացնելու համար բանակցություններ է վարում:
-Բանակցություններն ընթանում են ամենաբարձր մակարդակով: Գործըթնացը ղեկավարում է «Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն: Այժմ բանակցում են Սուարեսի ներկայացուցիչը և «Բարսելոնան», սակայն այդ ներկայացուցիչը վերջին ամիսների ընթացքում բանակցում էր «Ռեալի» հետ,- ասել է Sky Sports-ի աղբյուրը:
Բացի այդ, The Sun և Daily Mail պարբերականները վստահեցնում են, որ «Լիվերպուլը» պատրաստ է 27-ամյա ուրուգվայցուն բաց թողնել 80 մլն ֆունտով: «Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մտադիր է խաղը կառուցել Ադամ Լալանայի շուրջ: