Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մոլդեի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մերժել է «Քարդիֆ Սիթին» գլխավորելու Վինսենտ Տանի առաջարկը:
Անցած ուրբաթ ուելսյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց Մալկի Մաքեյին և անմիջապես լուրեր հայտնվեցին, որ Տանն առաջարկ է արել 40-ամյա Սուլշերին:
«Քարդիֆի» նախագահն անձամբ է մեկնել Նորվեգիա, որպեսզի բանակցի Սուլշերի հետ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը մերժել է «Քարդիֆի» առաջարկը:
Այս պարագայում, «Արսենալի» դեմ առաջիկա խաղում մարզչի պարտականությունները կկատարի Մաքեյի նախկին օգնական Դևիդ Կերսլեյկը: