• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը չի ցանկանում կորցնել Հարի Մագուայրին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտնել է, որ չի ցանկանում կորցնել Հարի Մագուայրին, այս պատուհանի ժամանակ:

30 ամյա Մագուայրն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Տեն Հագն իրեն զրկել է ավագի թևկապից, որի նոր սեփականատերը կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսն է։

Մագուայրին թևկապից զրկելը նոր թափ հաղորդեց այն ենթադրություններին, որ Հարրին այս ամառ կլքի Օլդ Թրաֆորդը։ Գրեթե անմիջապես «Վեստ Հեմը» հանդես եկավ Մագույրին վարձակալելու առաջարկով, սակայն «կարմիր սատանաները» մերժեցին։

Այնուամենայնիվ, Տեն Հագը չի ցանկանում, որ Մագուայրը հեռանա «Յունայթեդից»: Ըստ talkSPORT-ի՝ այս մասին Էրիկը անձամբ է հայտնել Հարիին, իսկ թևկապի վերաբերյալ իր որոշումը բացատրել է նրանով, որ ցանկանում է անձամբ ընտրել ավագին, այլ ոչ թե բավարարվել իր նախորդ Օլե-Գուննար Սուլշերի որոշումով։

Ինքը՝ Մագուայրը, ցանկանում է ավելի շատ խաղալ, հատկապես Եվրո 2024-ին նախորդող մրցաշրջանում, սակայն Հարին հանգիստ է վերաբերվում իր ներկայիս վիճակին և չի շտապում հեռանալ ակումբից։

Հետաքրքիր փաստեր