«Քարդիֆ Սիթիի» գլխավոր մարզիչ Օլե-Գուննար Սուլշերը կարծում է, որ իր խաղով կենտրոնական պաշտպան Սթիվեն Կոլկերն արժանի է աշխարհի 2014թ-ի առաջնությանը մասնակցելուն:
Շաբաթ օրը «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1) հնարավոր դարձավ Կոլկերը փայլուն խաղի շնորհիվ: Իր հիմնական պարտականություններից բացի Սթիվենը երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը:
Սուշլերի կարծիքով, «Տոտտենհեմի» նախկին պաշտպանը փայլուն կատարում է ավագի պարտականությունները և արժանի է Անգլիայի հավաքական հրավիրվելուն:
-Նա ընդամենը 22 տարեկան է, սակայն արդեն թիմի առաջատարն է: Նա իր խաղով արժանի է աշխարհի առաջնությանը մասնակցելուն,- ասել է Սուլշերը: talkSPORT