Թոմ Ինսին ձեռք բերելու համար «Սուոնսին» բանակցություններ է սկել «Բելեքպուլի» հետ:
«Կարապները» Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին վաղուց են հետևում, սակայն չեմպիոնշիպում հանդես եկող «Բելքպուլն» իր ծագող աստղի համար 8 մլն ֆունտ է պահանջում, ինչն էլ դժվարեցնում է նրա տեղափոխությունը Պրեմիեր Լիգայի որևէ ակումբ:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Բելքպուլն» իջեցրել է պահանջվող գումարը և պատրաստ է Ինսին բաց թողնել: Ակումբն այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և պատրաստվում է հունվարին վաճառել Ինսին:
Այս պահին «Սուոնսին» շարունակում է բանակցությունները «Բլեքպուլի» հետ: