«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը խոստովանել է, որ համաձայն են վաճառել ավագ Էշլի Ուիլյամսին:
Համաձայն մամուլում տեղ գտած լուրերի՝ ուելսցի ֆուտբոլիստն արդեն գործնականում պայմանավորվել է տեղափոխվել «Արսենալ»:
-Այս մասին շատ է խոսվում, այնպես որ եկեք տեսնենք: Ոչ վաղ անցյալում նա երկարաձգեց պայմանագիրը, ինչպես ես ինքս էլ: Հնարավոր է, որ մենք բաժանվենք մեկ խաղացողից, սակայն ոչ ավելին: Պետք է ուժեղանանք, որովհետև մեզնից ցածր հորիզոնականում գտնվող ակումբներն ավելի շատ են ծախսելու:
Այդ գումարները մեր հնարավորություններից վեր են: Այնպես որ մենք այլ կերպ կվարվենք: Ամռանը պետք է մեծ աշխատանք կատարենք: Նախ պետք է գտնենք անհրաժեշտ խաղացողների, իսկ հետո գնենք նրանց,- հայտնել է մասնագետը: Sky Sports