Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի ունեցավ Լիգայի գավաթի եզրափակիչը, որում «Սուոնսի Սիթին» 0:5 հաշվով հաղթեց «Բրեդֆորդին»:
Ուելսյան ակումբը ոչ մի խնդիր չունեցավ չորրորդ դիզվիզիոնը ներկայացնող «Բրեդֆորդի» հետ: «Կարապներից» դուբլի հեղինակ դարձան Նաթան Դայերը և Ջոնատան դե Գուզմանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Միչուն:
«Սուոնսի Սիթին» իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ տիտղոս նվաճեց անգլիական ֆուտբոլում:
Գոլեր. Դայեր՝ 16ր, Միչու՝ 40ր, Դայեր՝ 47ր, դե Գուզման՝ 59ր (11մ), 90ր