Պրեմիեր Լիգայի 33֊րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
«Ազնվականներն» անակնկալ պարտություն կրեցին «Լիբերթիում»։ Հանդիպման միակ գոլը 25֊րդ րոպեին խփեց իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը։
Այս հաղթանակից հետո «Սուոնսին»՝ վաստակած 40 միավորով բարձրացավ 12֊րդ հորիզոնական և գործնականում ապահովեց տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում։
Գոլ․ Սիգուրդսոն՝ 25ր։