Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
Ընթացիկ մրցաշրջանում 100% արդյունավետություն ունեցող «քաղաքայինները» 3 միավոր վաստակեցին նաև այս խաղում։ «Սիթիից» դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը։ Դաշտի տերերի միակ գոլն էլ խփեց Ֆերնանդո Լյորենտեն։
Այս հաղթանակից հետո «Սիթին»՝ վաստակած 18 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Ագուերո՝ 9ր, 65ր (11), Լյորենտե՝ 13ր, Ստերլինգ՝ 77ր։