Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
«Լիբերթիում» գրանցվեց մարտական ոչ ոքի։ Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Քրիստիան Էրիկսենը։ Դաշտի տերերից էլ գոլի հեղինակ դարձավ Անդրե Այուն։ Գոլով աչքի ընկավ նաև Հարի Քեյնը, սակայն գրավեց Ուգո Լյորիսի դարպասը։
Այս հանդիպումից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 13 միավորով կշարունակի զբաղեցնել 6-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Այու՝ 16ր, Էրիկսեն՝ 27ր, 65ր, Քեյն՝ 31ր (ինքն․)։