Չերնոգորցի հարձակվող Ստեֆան Յովետիչը բացառել է իր հեռանալը «Մանչեսթեր Սիթիից»: 24-ամյա Յովետիչն Անգլիայում իր առաջին մրցաշրջանում որոշակի դժվարությունների հանդիպեց: Նրան հաճախակի էին անհանգստացնում վնասվածքները, ինչի պատճառով ոչ միշտ էր մասնակցում Պրեմիեր Լիգայի հանդիպումներին:
Վերջին ամսվա ընթացքում շատ է խոսվում, որ Յովետիչը կարող է վերադառնալ Ա Սերիա և առաջինը նշվում է «Ինտերի» անունը: Սակայն անձամբ ֆուտբոլիստը Մանչեսթերից հեռանալու մտադրություն չունի:
Ես չեմ մտածում «Սիթիից» հեռանալու մասին,- ասել է Յովետիչը: Manchester Evening News