Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները վստահ խաղ անցկացրին «Բրիտանիա» մարզադաշտում՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Լոնդոնցիներից դուբլի հեղինակ դարձան ընթացիկ մրցաշրջանի բացահայտում Դելե Ալին և առաջնության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» առաջատար «Լեսթերի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 5-ի։
Գոլեր․ Քեյն՝ 9ր, 71ր, Ալի՝ 67, 82։