• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վալենսիան բաց կթողնի «Վեստ Հեմի» հետ խաղը

Անտոնիո Վալենսիա«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի «Վեստ Հեմի» հետ խաղը:

«Կարմիր սատանաների» մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ վնասվածքը լուրջ չէ և որ Վալենսիան կկարողանա մասնակցել «Ռեդինգի» հետ խաղին:

-Վալենսիան ցավ էր զգում նախորդ երկու շաբաթներին, սակայն միևնույն է դաշտ դուրս եկավ: Այդպիսի ֆուտբոլիստ է նա: Ոչ մի անգամ չհիշեց վնասվածքի մասին և շարունակեց կատարել իր աշխատանքը:

Եվ հանկարծ իմացանք, որ նա վնասել է ազդրը: Լավ է, որ վնասվածքը լուրջ չէ և ապաքինման համար երկար ժամանակ չի պահանջվի: Նա պատրաստ կլինի մասնակցել «Ռեդինգի» դեմ խաղին,- ասել է Ֆերգյուսոնը:

Ավելացնենք, որ «Վեսը Հեմի» հետ խաղը բաց կթողնի նաև «մանկունյանցիների» մյուս վինգեր Նանին: ESPN

Հետաքրքիր փաստեր