«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մտադիր է տրանաֆերային պատուհանի վերջին օրերին անակնկալ մատուցել՝ թիմ հրավիրելով հարձակվողի:
Այսօր «կարմիր սատանաներն» սկսեցին իրենց մինչմրցաշրջանային շրջագայությունը՝ Սիեթլում իրենց նորեկ Մորգան Շնայդերլինի միակ գոլի շնորհիվ հաղթելով «Ամերիկային»:
Այդ խաղում հարձակվողի պարտականությունները կատարում էին Ուեյն Ռունին և Ջեյմս Ուիլսոնը: Սակայն Վան Գալը պատրաստ է այդ դիրքի համար ավելացնել ֆուտբոլիստների թիվը:
-Մենք ունենք Ռունի, ով կարող է խաղալ որպես հարձակվող, և ողջ մամուլը գրեց, որ նա հենց այդ դիրքում պետք է խաղա: Ես լսեցի, իսկ այժմ ձեր մոտ հարցեր են առաջացել, դրա համար ես չեմ հասկանում, թե ինչ եք ուզում:
Հարձակվողի դիրքում կարող է խաղալ նաև Չիչարիտոն և, հնարավոր է, Ուիլսոնը: Հնարավոր է, որ անակնկալ էլ լինի: Դա գործընթաց է: Ինձ այս դիրքն չի անհանգստացնում,- ասել է վան Գալը: Daily Mirror