«Համբուրգի» կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը հայտնել է, որ չի բացառվում իր տեղափոխությունը «Քուինս Պարկ Ռեյնջերս»:
Որոշ լուրերի համաձայն, ՔՊՌ-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հետաքրքրված է իր նախկին սանի ծառայություններով, ում հետ աշխատել է «Տոտտենհեմում»: Ռաֆայելն այդ մասին տեղյակ չէ, սակայն չի բացառել այդ սցենարը:
-Հարի Ռեդնապը չի կապվել ինձ հետ: Նա չի զանգահարել ինձ: Ֆուտբոլում երբեք չես իմանա, թե ինչ կստացվի:
Ես Հարի Ռեդնապի հետ լավ հարաբերություններ ունեի, երբ երկուսս էլ «Տոտտենհեմում» էինք: Նա առաջնակարգ մարզիչ է: Այդ ժամանակ ես լավ մարզավիճակում էի: Առաջին մրցաշրջանում ես 12 գոլ խփեցի, իսկ երկրորդում՝ 13,- ասել է վան դեր Վարտը: Bild