Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին կքննարկի ամռանը ակումբից հեռանալու հարցը:
Երեքշաբթի երեկոյան «Օլիմպիակոսից» կրած պարտությունից հետո (2:0), հոլանդացի հարձակվողն իր դժգոհությունը հայտնեց խաղընկերների գործողություններից, ովքեր խաղում էին իր դիրքում:
Ակնհայտ է, որ 30-ամյա Ռոբինը դժգոհ լինելու պատճառ ունի, քանի որ ընթացիկ մրցաշրջանը կարելի է ձախողված համարել ինչպես «Յունայթեդի», այնպես էլ վան Պերսիի համար:
Վան Պերսին հիասթափված էր դեռ ամռանը, երբ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հեռացավ ակումբից: Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, ով 2012թ-ին 24 մլն-ով տեղափոխվեց «Յունայթեդ», պատրաստ է լրջորեն մտածել ակումբը փոխելու մասին: