«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին քննադատել է իր որոշ խաղընկերների, ովքեր երեկ խաղում էին այնտեղ, որտեղ ինքը պետք է լիներ:
Հենց Վան Պերսին ունեցավ ամենաիրական գոլային հնարավորությունը «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ խաղում, որտեղ «մանկունյանցիները» պարտվեցին 2:0 հաշվով: Հոլանդացի հարձակվողը տուգանային հրապարակի կենտրոնում ստանալով գնդակը՝ բարձր հարվածեց:
Հունաստանում կրած պարտությունից հետո Ռոբինը բացահայտ իր գժգոհությունը հայտնեց խաղընկերների գործողություններից:
-Իմ թիմակիցները երբեմն զբաղեցնում էին այն դիրքերը, որտեղ ես պետք է գործեի: Եվ ես երբ նկատում էի դա, դժվար էր լինում մտնել այդ գոտի: Նրանք պետք է խաղան այնտեղ, որտեղ իրենց դիրքն է: Կարծում եմ՝ ցավալի է, որ նրանք հայտնվում էին իմ գոտում,- հոլանդական NOS հեռուստաընկերությանը հայտնել է Վան Պերսին: