«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին կարծում է, որ արդարացի չէ աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի ձախողման համար մեղադրել Ուեյն Ռունիին:
Խմբային փուլի առաջին երկու խաղերում պարտվելով Ուրուգվայի և Իտալիայի հավաքականներին՝ անգլիացիները կորցրեցին հաջորդ փուլ դուրս գալու շանսերը, իսկ Իտալիայի նկատմամբ Կոստա-Ռիկայի սենսացիոն հաղթանակից հետո «երեք առյուծներին» մնում է վերադառնալ հայրենիք:
-Պետք չէ մեղադրել Ռունիին, նա իր թիմի համար աշխատում էր ողջ ուժերով: Արդարացի չէ այդպես նրան քննադատելը: Նրա վրա մեծ ճնշում կա, և նա այդպես խաղում է իր մեկնարկային խաղից: Կարծում եմ, որ Ուրուգվայի դեմ խաղում նա լավ խաղաց: Պետք չէ նրան մեղադրել, որ մեկ գոլ խփեց:
Ես բազմիցս ասել եմ, որ Ռունին այն պատճառներից մեկն էր, ինչի համար ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա հիանալի ֆուտբոլիստ և հիանալի ռմբարկու է,- վան Պերսիի խոսքերն է մեջբերում Goal-ը: