mnatany.am

Նորություններ

Վարդի․ «Վնասվածքներն ինձ չեն խանգարի գոլեր խփել»

30.11.2015, 19:43

Ջեյմի ՎարդիԱնգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին հայտնել է, որ վնասվածքներն իրենց չեն խանգարի գոլեր խփել «Լեսթերում»։

 

Վերջին շաբաթվա ընթացքում Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մոտ մեջքի ցավեր են իհայտ եկել։ Արդեն երկու խաղ է՝ Վարդին պաշտպանիչ գոտիով է դաշտ դուրս գալիս։

 

Անգամ այդ վնասվածքը 28-ամյա հարձակվողին չխանգարեց ռեկորդ սահմանել՝ գոլ խփելով Պրեմիեր Լիգայի 11 անընդմեջ խաղում։ Ջեյմին պատրաստվում է առաջիկայում էլ գոլեր խփել՝ հաղթահարելով ցավերը։

 

-Կարծում եմ՝ բոլորն էլ արդեն գիտեն, որ ամեն շաբաթ ես վնասվածք եմ ստանում։ Սակայն չխաղալու ցանկություն երբեք չի եղել։ Ես ցանկանում եմ հնարավորինս շատ խաղալ և օգնել թիմիս։

 

Գիտեմ, որ ժամանակ առ ժամանակ վնասվածքներ եմ ստանալու։ Այդպիսին է իմ խաղը։ Եվ եթե պետք է խաղալ անգամ ցավով, ես խաղում եմ։ Այժմ ես ռեկորդ եմ սահմանել և ցանկանում եմ այն զարգացնել,- ասել է Վարդին։ The Telegraph

Հարձակվող, ում հետ արժե պատերազմի գնալ

20.12.2020, 22:03

Հարձակվող, ում հետ արժե պատերազմի գնալ

    Վերջերս Բրենդան Ռոջերսին հարցրեցին, թե հեշտ է արդյո՞ք մարզել Վարդիին․ Լեսթերի մարզիչը պատասխանեց, որ Ջեյմին ոչ միայն աշխատասեր է, այլ նաև խելացի է տակտիկապես։ Վերջին պնդումը զարմանք առաջացրեց որոշ լրագրողների շրջանում, քանի որ ԱՊԼ-ում անհիմն կարծրատիպ կա, որ Վարդին պայքարող հարձակվող է, ընդամենը։ Քեյն չէ, ով կարողանում է սկսել գրոհը, կամ Ինգս չէ,...

կարդալ...

«Լեսթեր Սիթի» 2-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

26.12.2018, 21:51

«Լեսթեր Սիթի» 2-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...