
«Չելսիի» պաշտպան Վեսլի Ֆոֆանան ստիպված է եղել դուրս գալ Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակից՝ ազդրի վնասվածքի պատճառով:
Ֆոֆանան փոխարինվեց Պրեմիեր լիգայի նախորդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղի վերջում (2-2), թեև «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը սկզբում դա բացատրում էր «հոգնածությամբ»:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, Վեսլին կիրակի օրը խորացված հետազոտության է ենթարկվել, որի արդյունքում պարզվել է, որ 22 ամյա պաշտպանը մկանային խնդիր ունի:
Թեև խնդիրը լուրջ չէ, այն կհետաձգի Ֆոֆանի դեբյուտը Ֆրանսիայի հավաքականում, որտեղ նա հրավիրվել էր Հոլանդիայի և Իռլանդիայի դեմ խաղալու Եվրո-2024-ի ընտրական խաղերում:
Բացի այդ, Ֆրանսիայի հավաքական չի մեկնի նաև «Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբան, ով բաց թողեց կիրակի օրը «զինագործների» հաղթանակը՝ «Կրիստալ Փելեսի» նկատմամբ (4:1):