Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը 13-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնն» էր։
«Քաղաքայինները» չորս անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը և ընդահատեցին առանց հաղթանակների խաղերի շարքը։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, իսկ երկրորդում արգենտինացու հաջողությունը կրկնեց Իլկայ Գյունդողանը։
Այս հանդիպումից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 23 միավորով հավասարվեց առաջատար «Արսենալին»։
Գոլեր․ Ագուերո՝ 19ր, 28ր, Գյունդողան՝ 79ր, 90ր։