«Վեստ Հեմը» մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը դարպասապահ Յուսի Յասկելայնենի հետ:
Յուսին տեղափոխվել է «Վեստ Հեմ» այս մրցաշրջանի սկզբում՝ որպես ազատ գործակալ: Մինչ այդ 15 տարի նա հանդես է եկել «Բոլտոնում»:
37-ամյա ֆինը դարձավ «Վեստ Հեմի» առաջին համարը և արդեն հասցրել է 33 հանդիպում անցկացնել բոլոր առաջնություններում: Այժմ Յասկելայնենը կպահպանի տեղը թիմի մեկնարկային կազմում նաև հաջորդ մրցաշրջանում:
-Գործարքը կատարված է: Պայմանագրի երկարաձգումը կապված է անցկացրած որոշակի խաղերի քանակի հետ: Անկասկած, սա թանկ պայմանագիր է,- հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը: The Times