• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» չորս տարվա պայմանագիր ստորագրեց Դիեգո Պոյետի հետ

Դիեգո Պոյետ«Չարլթոնի» նախկին կիսապաշտպան Դիեգո Պոյետը 4 տարվա պայմանագիր է ստորագրել «Վեստ Հեմ Յունայթեդի» հետ:

Նախորդ մրցաշրջանում «Չարլթոնի» լավագույն ֆուտբոլիստը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրն իր նախկին ակումբի հետ և որոշեց ուժերը փորձել Պրեմիեր Լիգայում: Լուրերի համաձայն, 19-ամյա Պոյետի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

Չնայած որ Դիեգոն գտնվում էր ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում, «Չարլթոնն» իր նախկին ֆուտբոլիստի համար «Վեստ Հեմից» գումար կստանա, որի չափը կորոշեն երկու ակումբները:

-Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Ինձ համար անակնկալ էր, որ ամեն ինչ այսքան արագ ստացվեց: Ինձ համար շատ կարևոր էր Պրեմիեր Լիգա տեղափոխվելը,- ասել է Պոյետը: