Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի մեկնարկը տրվեց լոնդոնյան դերբիով։ «Վեստ Հեմ Յունայթեդն» ընդունել էր գործող չեմպիոն «Չելսիին»։
«Օլիմպիական» մարզադաշտում նվազագույն հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը։ Հանդիպման միակ և «Վեստ Հեմի» համար հաղթական գոլը 6-րդ րոպեին Մանուել Լանսինիի փոխանցումից հետո խփեց Մարկո Արնաուտովիչը։
Չնայած հաղթանակին, Դևիդ Մոյեսի թիմը կշարունակի մնալ վտանգավոր գոտում։
Գոլ․ Արնաուտովիչ՝ 6ր։