Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Տոտտենհեմը» լոնդոնյան դերբիում հյուրընկալվել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»։
Դաշտի տերերը արժանի պայքար մղեցին «Տոտտենհեմի» նկատմամբ և կարողացան գեղեցիկ հաղթանակ տանել։ Հանդիպման միակ և «Վեստ Հեմի» համար հաղթական գոլը 7-րդ րոպեին խփեց Միխաիլ Անտոնիոն։
Այս հաղթանակից հետո Սլավեն Բիլիչի թիմը՝ վաստակած 46 միավորով շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» և ընդհուպ մոտեցավ լավագույն քառյակին։
Գոլեր․ Անտոնիո՝ 7ր։