Պրեմիեր Լիգայի 27֊րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալվել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»։
«Կապույտները» 1-2 հաշվով հաղթանակ տարան լոնդոնյան դերբիում։ Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Էդեն Ազարը, իսկ հյուրերի երկրորդ գոլը խփեց Դիեգո Կոստան։ «Վեստ Հեմին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 92-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մանուել Լանսինին։
Այս հաղթանակից հետո «Չելսին» պահպանեց 10 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող «Տոտտենհեմի» նկատմամբ։
Գոլեր․ Ազար՝ 25ր, Կոստա՝ 50ր, Լանսինի՝ 90+2ր։