Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում «Տոտտենհեմը» լոնդոնյան դերբիում հյուրընկալվեց «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց Գարեթ Բեյլը՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր 14-րդ գնդակը: 25-րդ րոպեին Էնդի Քերոլը 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը:
58-րդ րոպեին Ջո Քոուլը առաջ մղեց դաշտի տերերին՝ 2:1: Այս գոլից հետո «Տոտտենհեմը» վերգտավ խաղը և սկսեց ավելի վտանգավոր գործել: 76-րդ րոպեին Գիլֆի Սիգուրդսոնը հավասարեցրեց հաշիվը՝ 2:2, իսկ խաղավարտին Բեյլը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով «Տոտտենհեմին»:
«Տոտտենհեմը» հաղթեց 2:3 հաշվով և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Չելսիին»:
Գոլեր. Բեյլ՝ 13ր, Քերոլ՝ 25ր (11մ), Ջ. Քոուլ՝ 58ր, Սիգուրդսոն՝ 76, Բեյլ՝ 90ր