• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վերտոնգենը ցանկանում է խաղալ պաշտպանության կենտրոնում

Յան Վերտոնգեն«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը դժգոհ է ձախ պաշտպանի իր դիրքից, քանի որ համոզված է` ինքն ավելի լավ է խաղում կենտրոնում:

Ընթացիկ մրցաշրջանում «շպորների» մարզիչները Վերտոնգենին դաշտ են հանում` որպես ձախ պաշտպան, քանի որ այդ դիրքի հիմնական ֆուտբոլիստ Բենուա Ասու-Էկոտոն վերջերս է ապաքինվել: Իսկ պաշտպանության կենտրոնում Վիլաշ-Բոաշը նախընտրում է Սթիվ Կոլկերին Մայքլ Դոուսոնի կամ Վիլյամ Գալասի հետ:

Վերտոնգենը հիասթափված է, սակայն պատրաստ է օգնել իր թիմին անսովոր այս դիրքում:

-Այո, ես հիասթափված եմ և մարզիչն այդ մասին գիտի: Նա գիտի նաև, որ ես նախընտրում եմ խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում: Կարծում եմ` թիմին ավելի շատ կարող եմ օգնել հենց կենտրոնում,- ասել է Վերտոնգենը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր